Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Կկրկնվի՞ Հայաստանում Իվանիշվիլիի ֆենոմենը

Կկրկնվի՞ Հայաստանում Իվանիշվիլիի ֆենոմենը
07.07.2025 | 11:12

«Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական, մեկ բռունցք դառնալու ժամանակը», - նշել է ազատազրկված Սամվել Կարապետյանն իր աջակիցների բազմամարդ երթի օրը:

«Սկզբունքորեն նոր ուժի» թեզն ամենակարևորն էր այդ օրվա ակցիայի համատեքստում, հատկապես, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի քաղաքական համակարգում տեսանելի վակուում է՝ չնայած մեծ աղմուկին:

Շատերը կարծում են՝ Կարապետյանը կարող է կրկնել Իվանիշվիլիի ֆենոմենը:

Բիձինա Իվանիշվիլին՝ խոշոր ձեռնարկատեր և բազմամիլիարդատեր, 2012թ-ին հանկարծակի մտավ վրացական քաղաքական դաշտ, հիմնեց «Վրացական երազանք»-ը և վեց ամիս անց ընտրություններում փոխեց ուժային բալանսը՝ ստեղծելով մի իշխանություն, որը պահպանվում է մինչ օրս:

Ինքնին հասկանալի է, որ միայն քսակի գործոնը չի կարող երաշխավորել Իվանիշվիլիի ֆենոմենի կրկնությունը:

Դրա համար անհրաժեշտ է առնվազն ևս երկու բաղադիչի առկայություն:

Դրանցից մեկը՝ բիզնեսի սոցիալական պատասխանատվության ամրագրումն է:

Այգիների, կենդանաբանական այգու, մարզադաշտերի վերականգնում, տասնյակ միլիոն լարի արժողությամբ առողջապահական և կրթական ծրագրեր՝ այս ամենը Իվանիշվիլիին ներկայացրեց ոչ թե «հեռավոր օլիգարխի», այլ «հայրենադարձ մեծահարուստի» կերպարով, որը «գրպանի» հաշվին լուծում է պետության սոցիալական խնդիրները։

Սամվել Կարապետյանը նույնպես աչքի է ընկել Հայաստանում բազմաթիվ բարեգործական ձեռնարկներով, սակայն խիստ անհրաժեշտ է դրանք ու նոր նախաձեռնություներն ամրապնդել սոցիալական կոնկրետ բաղադիչով:

Երկրորդը, որն անհրաժեշտ է որակապես նոր ուժի ձևավորման համար, դա իդեոլոգիկ բաղադրիչն է:

Բիձինայի պարագայում՝ դա կոնսերվատիվ–պոպուլիստական օրակարգն էր, ի՞նչ են առաջարկելու Սամվել Կարապետյանն ու նրա կողմնակիցները:

Այս հարցադրումը խիստ սկզբունքային է, որովհետև բիզնեսի սոցիալական դեմքն ու քաղաքական ծրագիրը կարող են հանրային կոնսոլիդացիայի խթան հանդիսանալ, նոր թիմի ձևավորման ազդակ դառնալ:

Այս հարցերի պատասխանները դեռ չունենք ու դա, թերևս, օրինաչափ է, որովհետև քաղաքական հեռանկարի հարցն այս պահին ատորադասվում է Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը վերացնելու պահանջով:

Մյուս կողմից, Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող շարժումը դեռ չի հաղթահարել «էլիտարիզմը», ինչի հետևանքով մինչև վերջ չի «բացվել» հասարակության համար:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1041

Մեկնաբանություններ